Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ոչինչ չի խանգարում նմանատիպ մի միջոցառում էլ կազմակերպել հենց Տավուշում

Ոչինչ չի խանգարում նմանատիպ մի միջոցառում էլ կազմակերպել հենց Տավուշում
21.04.2024 | 22:49

Մի քանի բառով ցանկանում եմ անդրադառնալ Համասյանի համերգին և դրա շուրջ ծավալված դիսկուրսին։

Իրականում, Արցախի հետ կատարվածից հետո, Սյունիքը հերթական թիրախն է, և լրացուցիչ ծրագրերն ու միջոցառումները Սյունիքի շուրջ դրական ազդեցություն կարող են թողնել, հատկապես՝ Գորիս-Կապան ճանապարհը դավադրաբար թշնամուն հանձնելուց հետո։ Այդ առումով, գովելի է ցանկացած նախաձեռնություն, այդ թվում՝ Համասյանի համերգը։ Սակայն ո՞րն է խնդիրը՝ տարընկալումների։

Կարծում եմ՝ խնդիրը պայմանավորված է այս նույն ժամանակահատվածում Տավուշի շուրջ ծավալվող իրադարձություններով։ Այդ ֆոնին Սյունիքում համերգը արդարացիորեն ոչ միանշանակ է ընկավում։ Սակայն, եթե հաշվի ենք առնում, որ համերգը պլանավորված էր մի քանի ամիս առաջ, կարելի է ըմբռնումով մոտենալ ժամանակային զուգադիպությանը։ Ինքս, Համասյանի փոխարեն, կառաջարկեի համերգը տեղափոխել Տավուշ՝ հայտնի իրադարձությունների ֆոնին դա ավելի ճիշտ կընկալվեր և ճիշտ կմեկնաբանվեր։ Այդուհանդերձ, դեռևս ուշ չէ, և գործնականում ոչինչ չի խանգարում՝ նմանատիպ մի միջոցառում էլ կազմակերպել հենց Տավուշում՝ միջազգային մամուլի ուշադրությունն էլ լրացուցիչ հրավիրելով Հայաստանի այդ հատվածի և առկա խնդրի վրա։

Հույս ունեմ, որ Համասյանի (և ոչ միայն նրա) հետ կքննարկվի նման միջոցառում կազմակերպելու հնարավորությունը։ Եվ լիահույս եմ, որ Համասյանը չի մերժի նման առաջարկը։ Դա տրամագծորեն կփոխի ողջ պատկերը, և տարընկալումներ այլևս չեն լինի։

Առաջարկում եմ ընկերներիս և շահագրգիռ անձանց նկատի առնել այս առաջարկը և գործնական քայլեր կատարել այդ միջոցառումը կյանքի կոչելու ուղղությամբ։

Հ․Գ․Տավուշի խնդրին կփորձեմ անդրադառնալ առանձին գրառմամբ։ Չնայած, մեր մեջ ասած, գրելու բան էլ չկա վաղուց: Ինչ ասելու էր՝ ասվել է բազմիցս և մնացել «ձայն բարբառոյ յանապատի»:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ